Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական տեղեկագրում դրանց հրապարակումից հետո, որը նախատեսվում է, որ տեղի կունենա արդեն հոկտեմբերի 6-ին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով գործողության մեջ է դրել երկրի Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքները բռնակցելու Ռուսաստանի փորձին:
Եվրոպական միությունը մինչև 2022 թվականի տարեվերջ Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
Տվյալներն այն մասին, որ Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարում՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
Ռուսաստանում արգելափակել են SoundCloud երաժշտական սթրիմինգային ծառայությունը, ինչը պայմանավորված է այդ երկրի դատախազության սեպտեմբերի 22-ի որոշմամբ։ Այդ մասին հայտնում է դառնում Ռոսկոմնադզորի տվյալներից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուսական զորքերը նահանջել են Լիման քաղաքից։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Արևմտյան երկրների առաջնորդները դատապարտում են ուկրաինական տարածքների բռնազավթումը և հայտարարում, որ երբեք չեք ճանաչի ուկրաինական տարածքների բռնազավթումը Ռուսաստանին։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում գրում է, որ ուկրաինացի զինվորականները 72 ժամի ընթացքում կարող է ավարտեն Ուկրաինայի Դոնեցկի մարզի Լիման քաղաքի մոտ ռուսական խմբավորման շրջափակումը։